ԱՄՆ-ում ուսուցչուհին դպրոցի բյուջեից 30 հազար դոլար է տանուլ տվել խաղատանը

16:57 • 22.09.17

ԱՄՆ Միչիգան նահանգում ուսուցչուհին Դետրոյթ քաղաքի խաղատներից մեկում ծախսել է ավելի քան 30 հազար դոլար, որը նախատեսված է եղել դպրոցի կարիքների համար: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Մասնավորապես, 29-ամյա Լիդիա Կրիստինա Ջոնսոնի ծախսած 19 հազար դոլարը հավաքվել էր դպրոցական պարահանդեսի համար, ևս 12.5 հազար դոլար նախատեսված է եղել էքսկուրսիաներ կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ, ներառյալ իր գումարները, կինը տանուլ է տվել ավելի քան 90 հազար դոլար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսուցչուհուն ներկայացվել է ունեցվածքը յուրացնելու և հափշտակելու մեղադրանք: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին, և կնոջ մեղքն ապացուցելու դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում: