Արա լեռան վրա բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջմանը մասնակցել է 117 փրկարար. ԱԻՆ

09:25 • 22.09.17

Արա լեռան լանջին բռնկված հրդեհն այսօր առավոտյան՝ ժամը 08.35-ին մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ-ից նշում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:


Ժամը 03:30-ի դրությամբ դեպքի վայրում են եղել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: