ԱԻՆ հատուկ նշանակության 10 փրկարար միացել է Արա լեռան լանջին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին
Այսօր առավոտյան ժամը 10:56-ի դրությամբ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 10 փրկարար մեկնել է Արա լեռան լանջին բռնկված հրդեհի հատված։
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից` հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է. առինձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվել է բուսածածկ տարածք:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Գիշերը ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:










