Մարդիկ գիշերվանից հերթ են կանգնել Apple-ի խանութների մոտ՝ iPhone 8-ի վաճառքի մեկնարկին ընդառաջ (լուսանկարներ)
Համացանցում հրապարակվել են iPhone 8 շարքի նորագույն սմարթֆոնների վաճառքի առաջին օրվա լուսանկարները:
Ինչպես նշում է Корреспондент-ը, լուսանկարներից կարելի է ենթադրել, որ չնայած iPhone X առաջատար սմարթֆոնի վաճառքի ամսաթվի հետաձգմանը՝ Apple-ին հաջողվել է մեծ թվով գնորդների գրավել:
Սոցիալական կայքերի օգտատերերը պատկերել են դեռևս գիշերվանից խանութների մոտ հավաքված մարդկանց խմբերը: Սակայն նշվում է, որ հետաքրքրությունը ոչ բոլոր տեղերում է մեծ եղել: Որոշ քաղաքներում «խնձորային» գաջեթների վաճառքի մեկնարկին պասիվ են արձագանքել, ինչպես օրինակ ֆրանսիական խանութներից մեկում:













