Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանի սմարթֆոնը գողացել են սելֆի անելու ժամանակ

17:23 • 22.09.17

Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Պոլիխան զրկվել է սմարթֆոնից, երբ փորձել է Դելիի կենտրոնում գտնվող տեսարժան վայրերից մեկի մոտ սելֆի անել:

Ինչպես նշում է ria.ru-ն, անծանոթը դեսպանի ձեռքից տարել է հեռախոսն ու փախուստի դիմել:

«Նրա հեռախոսը ձեռքից տարել են, երբ նա փորձում էր սելֆի անել: Անծանոթը մոտեցել է դեսպանին ու հետո հեռախոսով փախել»,-հայտնել են ոստիկանությունից:

Միջադեպը տեղի է ունեցել զբոսաշրջային ակտիվ վայր համարվող միջնադարյան ամրոցում, որտեղ անց են կացվում կարևորագույն պետական տոները: