Վրաերթ Տավուշում. 13-ամյա երեխան մահացել է. shamshyan.com
Տավուշի մարզում երեկ՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 13-ամյա Դավիթ Դարբինյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










