Հս. Կորեայում երկրաշարժ է տեղի ունեցել միջուկային զենքի փորձարկման վայրի մոտակայքում
Հյուսիսային Կորեայում՝ միջուկային զենքի փորձարկման վայրից մոտ 50 կմ հեռավորության վրա, 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 1 կմ-ից էլ պակաս խորության վրա։
Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի օդերևութաբանական գործակալությունը 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել Հյուսիսային Կորեայի Քիլջու վարչական շրջանի մոտակայքում՝ միջուկային զենքի փորձարկման վայրի հարևանությամբ:
Գործակալությունը ենթադրում է, որ երկրաշարժը պայմանավորված չէ միջուկային փորձարկումներով. դրա պատճառները բնական են:











