Ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում` թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մասնակցությամբ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումոյի» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1365S պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.), «Mercedes SLK» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել, վարորդ՝ Ա. Գ.) և «Nissan Altima» մակնիշի 20 UT 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1975 թ. ծնված Ն. Թ.-ը, 1960 թ. ծնված Ա. Ե.-ը և 1962 թ. ծնված Ա. Հ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:










