Իսպանիայի իշխանությունները Կատալոնիա են ուղարկում ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիա են ուղարկում ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեի պատճառով, գրում են տեղական լրատվամիջոցները:
Ներկա պահին Կատալոնիա է ուղարկվել 4000 ոստիկան, ովքեր միացել են արդեն իսկ այնտեղ մեկնած շուրջ 5000 ոստիկաններին։
«Նրանք պետք է հսկեն հասարակական վայրերն ու կարգուկանոն պահպանեն, գործեն ապօրինի հանրաքվեի անցկացման դեպքում»,- ասվում է պաշտոնական Մադրիդի տարածած հայտարարությունում։
Իսպանական իշխանություններն ավելի վաղ խուզարկություններ են անցկացրել Բարսելոնայի պետհաստատություններում՝ փնտրելով Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապված փաստաթղթեր:










