Հունաստանում մասնավոր օդանավ է վթարի ենթարկվել, մահացել են Ուկրաինայի քաղաքացիներ

09:41 • 23.09.17

Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, վթարի է ենթարկվել գերթեթև մասնավոր CT2K տեսակի ինքնաթիռը, որի հետևանքով մահացել է Ուկրաինայի երկու քաղաքացի, հայտնի է, որ նրանք ամուսիններ են:

Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, ինքնաթիռն օդ է բարձրացել հունական Ալեքսանդրապոլիսից և ուղևորվելիս է եղել Ռումինիա՝ Բուխարեստ: Նույն չվերթը զուգահեռ իրականացնելիս է եղել ևս մի օդանավ, որի անձնակազմն էլ հենց հայտնել է մյուս օդանավի հետ կապի կորստի մասին: 

Արդեն ուշ երեկոյան փրկարարները գտել են վթարված ինքնաթիռի բեկորներն ու մահացածների աճյունները Ռոդոպիի Կերասիա շրջանի մոտակայքում:

Վթարի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում: