Լոս Անջելեսում մոտոցիկլետով բախման հետևանքով հայազգի սպա է մահացել

02:45 • 23.09.17

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Փորթեր Ռանչում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է հայազգի սպա Ջոն Գասպարյանը։

34-ամյա Գասպարյանը, ով ինքը ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննությամբ էր զբաղվում, մոտոցիկլետով բախվել է մեքենայի, ինչի հետևանքով էլ մահացել է։


Հայտնի է, որ սպան վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում և հենց հիվանդանոցում էլ մահացել է։


Ջոն Գասպարյանն ամուսնացած էր, ուներ 6-ամյա աղջիկ։