Մեղրիում դանակահարություն է տեղի ունեցել. երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

11:27 • 23.09.17

Մեղրիում երեք մարդ է դանակահարվել: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am–ին ասաց, որ Մեղրիի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի կտրող-ծակող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Դեպքի վերաբերյալ պարզվել է, որ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է դանակահարությունը: Ոստիկանության ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում դանակահարողի ինքնությունը պարզվել է»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: