Մետրոպոլիտենի աշխատակիցը քաղաքացուց կաշառք է վերցրել` նրան աշխատանքի ընդունելու համար
Մետրոպոլիտենի աշխատակիցը կաշառք է վերցրել քաղաքացուց` նրան աշխատանքի ընդունելու համար։
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հայտնելով` աշխատակիցը գործի ընդունելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է գումար։ Կա բերման ենթարկված։
ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. –ին ծնված Ա. Խ.-ին։
«Պարզվել է, որ Ա.Խ.-ն հուլիսի 11-ին աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար»,-ասաց Ջանոյանը` հավելելով, որ կատարվում է քննություն։:










