Թուրքիայի սևծովյա ափին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակի վթարման հետևանքով մահացել է 15 հոգի

04:00 • 23.09.17

Թուրքիայի սևծովյա ափին՝ Քոջաելի նահանգի Կեֆկեն շրջանում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակի վթարման հետևանքով մահացել է 15 հոգի, հայտնել է նահանգի առափնյա պահպանության ծառայությունը։


Ըստ տեղական լրատվամիջոցների՝ փրկվել է 40 մարդ, զոհվել է 15-ը: 13-15 անհետ կորածների այժմ որոնում են մոտորանավակների, ինքնաթիռի և ուղղաթիռի օգնությամբ:

Ապօրինի ներգաղթյալները հաճախ են անցնում Թուրքիայով որպես տարանցիկ գոտի եվրոպական ափեր հասնելու համար։ Հիմնականում նրանք փորձում են Էգեյան ծովով մեկնել Հունաստան, երբեմն էլ Սև ծովով՝ դեպի Ռումինիա և Բուլղարիա: