ԱՄՆ Թենեսի նահանգում մաչետեով բանկ «գրոհած» տղամարդն ազատ է արձակել պատանդներին (տեսանյութ)

10:19 • 23.09.17

ԱՄՆ Թենեսի նահանգում մաչետեով զինված տղամարդն ազատ է արձակել ավելի վաղ բանկերից մեկում իր վերցրած պատանդներին, հայտնում է ABC News-ը: 

Նշվում է, որ պատանդներից ոչ մեկ չի տուժել:

Հարձակման դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մաչետեով զինված 50-ն անց տղամարդը մտել է Community First Bank & Trust բանկի շենք ու պատանդ վերցրել այնտեղ գտնվող 9 հոգուն։ Չորսին ավելի ուշ նա բաց էր թողել։