Կալիֆորնիայում միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել

10:32 • 23.09.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ուրբաթ իրար են հաջորդել մինչև 5.7 մագնիտուդ ուժգնությամբ միանգամից երկու երկրաշարժ, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆերնդեյլ քաղաքից 204 կմ արևմուտք, երկրաշարժի օջախը գտնվել է 9.1 կմ խորության վրա:

Դրան է հետևել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ, որի էպիկենտրոնն արդեն գտնվել է նույն քաղաքից 58 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվել է 4,6 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: