Սիբիրում արջը 6-ամյա տղայի է հոշոտել

23:00 • 24.09.17

Ռուսաստանի հեռավոր գյուղերից մեկում արջը 6-ամյա տղայի է հոշոտել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գազանը փոքրիկի վրա հարձակվել է այլ երեխաների, այդ թվում և տղայի երկվորյակ քրոջ աչքի առաջ:

Արջը երեխային տարել է դեպի անտառ, որտեղ էլ սպանել է փոքրիկին: Քրոջը հաջողվել է փախչել և օգնություն կանչել:

Միջադեպը տեղի է ունեցել Սիբիրի Կրասնոյարսկ շրջանի Խետա գյուղում: Երեխաները խաղալիս են եղել ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված  հրապարակում, երբ արջն անսպասելիորեն մոտեցել է նրանց:

Տեղացիները մի քանի ժամ անց սպանել են արջին: Ինչպես նշվում է, սա հերթական դեպքն է այս ամսվա ընթացքում, երբ արջերը հարձակում են գործում մարդկանց վրա: