Խորվաթիայում տղամարդը դանակով հարձակվել է սրճարանի այցելուների վրա. կան տուժածներ

18:24 • 24.09.17

Խորվաթիայում սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սլատինա քաղաքի սրճարաններից մեկում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Խորվաթիայի ՆԳՆ մամլո հաղորդագրությունը, հակամարտություն է սկսվել, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը դանակով վիրավորել է վեց այցելուի:

Տուժածներից հինգին անհապաղ բուժօգնություն են ստացել տեղում, վեցերորդին ծանր վնասվածքով հոսպիտալացրել են:

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: