Մոսկվայի կենտրոնի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

12:27 • 24.09.17

Մոսկվայի կենտրոնական մասում գտնվող ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է մի տղամարդ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն` ներքին գործերի նախարարությանը հղումով, հրաձգությունը տեղի է ունեցել վեճի պատճառով:

Հայտնի է, որ վեճն ընդարձակվել ու կռվի է վերածվել: Մասնակիցներից մեկը կիրառել է տրավմատիկ ատրճանակ, ինչից հետո կրակողն իր ծանոթի հետ տաքսիով փախուսի են դիմել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի ուշ կոնֆլիկտի մասնակիցները բերման են ենթարկվել: