Անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու և տարածելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը բերման է ենթարկվել

10:59 • 25.09.17

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.15-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Էրիկ Դ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից,  քաղաքացին 2013թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) մեղադրանքով: