Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 12.25-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 103 շենքի բակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Տարոն Ն.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երիտասարդը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ որպես պատժի կրումից խուսափող:










