Հիտլերի հեռախոսագիրքն աճուրդում վաճառվել է մոտ 45,000 դոլարով

02:43 • 25.09.17

Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին պատկանող հեռախոսագիրքը Մեծ Բրիտանիայի հայտնի աճուրդի տներից մեկում վաճառվել է 33, 000 ֆունտ ստերլինգով (շուրջ 45,000 դոլար), գրում է Ռոյթերզ գործակալությունը:

Գրքում ձեռագիր հարյուրավոր հեռախոսահամարներ կան՝ այդ թվում Իոսիֆ Գեբելսի, Հերման Գյորինգի, Իոախիմ ֆոն Ռիբենտրոպի, Ալբերտ Բորմանի և այլ նշանավոր գերմանացիների: 

Հեռախոսագրքի սկզբնական լոտը եղել է 10, 000 ֆունտ, որը գերազանցվել է 3 անգամ, սակայն գնորդի անունը չի հաղորդվում: