Աբովյանում գտնվող գործարանում պայթյուն է որոտացել, կան տուժածներ. ահազանգ ԱԻՆ-ում

12:34 • 25.09.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: