ԱՄՆ-ում 4-ամյա աղջնակը խաղացել է տատիկի զենքով ու կրակել ինքն իր վրա

12:47 • 25.09.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 4-ամյա Յանելի Ցոլերը պատահաբար կրակել է ինքն իր վրա իր տատիկի զենքով ու մահացել, գրում է life.ru-ն:

Փոքրիկ աղջիկը գտնվում էր հորական տատի ու պապի տանը, նա ցանկացել է տատիկի՝ Քրիսթի Ցոլերի պայուսակում կոնֆետներ գտնել, սակայն դրա փոխարեն ատրճանակ է գտել: Խաղալով անծանոթ իրի հետ՝ աղջիկը պատահաբար կրակել է ինքն իր վրա ու մահացել:

Յանելիի հայրը՝ 22-ամյա Շեյն Ցոլերը, այդ ժամանակ մոտենալիս է եղել տանը, երբ դռան դիմաց տեսել է ոստիկանական և շտապօգնության մեքենաներ:

Երիտասարդը հայր է դարձել 18 տարեկանում, երբ դեռ դպրոց էր հաճախում։ Իր պատմելով, եթե չլինեին իր ծնողները՝ նա ստիպված կլիներ երեխային պահելու համար թողնել ուսումը: Նա նաև պատմել է, որ Յանելին շատ էր սիրում իր տատիկին ու պապիկին։

Աղջկա հետ տեղի ունեցածն առայժմ որակվում է որպես դժբախտ պատահար: Դեռևս պարզ չէ՝ երեխայի տատիկը զենք կրելու թույլտվություն ունեցել է, թե ոչ: Ենթադրվում է, որ նրան մեղադրանք չի ներկայացվի: