Հս. Կորեայում ուսումն ավելի որակյալ է, քան Ավստրալիայում. ավստրալացի ուսանողը կիսվել է իր տպավորություններով (լուսանկարներ)
Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բնակիչ Ջեք Քարներոն երեք շաբաթ սովորել է Հյուսիսային Կորեայում՝ միջազգային ուսումնասիրությունների ոլորտում արվող ուսումնասիրության շրջանակում, և ասել, որ այնտեղ ուսուցումն ավելի որակյալ է, քան իր հայրենիքում:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ 3 հազար դոլար արժողությամբ կուրսը եղել է ուսման ընտրովի մասը, և 21-ամյա երիտասարդը որոշել է օգտվել այդ հնարավորությունից և մեկնել Հյուսիսային Կորեա:
«Հյուսիսային Կորեայում ուսուցիչներն ավելի աջակցող, հոգատար և նվիրված են իրենց աշխատանքին: Նրանք ազատ օր տրամադրեցին ինձ, երբ խումարի մեջ էի: Նրանք տուն ուղարկեցին մի քանի ուսանողի, որոնք հոգնած էին, և խորհուրդ տվեցին հանգստանալ: Այսպիսի բան տեղի չի ունենա Ավստրալիայում», - Caters News Agency-ն պատմել է նա:
Երիտասարդի խոսքով՝ իրեն զարմացրել է, որ ինքը հայտնվել է կանանց ուշադրության կենտրոնում՝ չնայած իր ոչ հմայիչ արտաքինին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 3 շաբաթվա ընթացքում Քարներոն ականատես է եղել գիտնականների շքերթի, որոնք նշել են հրթիռի բարեհաջող արձակումը, ինչպես նաև մի շարք այլ տոնակատարությունների և հանդիսավոր արարողությունների:
«Կարծում եմ՝ իմ ուսուցիչների վերաբերմունքը համահունչ է նրանց քաղաքական գաղափարախոսությանը: Հյուսիսային Կորեան հավաքական հասարակություն է. նրանք իսկապես մի թիմ են», - ասել է Քարներոն:
Երիտասարդը լուսանկարների միջոցով պատմել է իր տեսածի և տպավորությունների մասին, որոնցով կիսվում ենք ստորև.



























