Սախալինում ոստիկանությունը սպանել է արջին, որը եկել հասել էր քաղաքի խանութներից մեկի մոտ

05:12 • 26.09.17

Սախալինի շրջանի Մակարով քաղաքում ոստիկանությունը սպանել է արջին, որը եկել կանգնել էր տեղի խանութներից մեկի մոտ: Այս մասին ասվում է ՆԳՆ տարածքային բաժնի կայքում:


Քաղաքից արջին քշելու ոստիկանության բոլոր փորձերն ապարդյուն են անցել, և որպեսզի կանխվեն հնարավոր զոհերը բնակչության շրջանում, ոստիկանությունը որոշել է հրազեն օգտագործել, քանի որ արջն իրական վտանգ էր ներկայացնում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

«Հրազենի օգտագործման արդյունքում արջը վնասազերծվել է: Բարեբախտաբար քաղաքացիներից ոչ մեկը վնասվածքներ չի ստացել», - ասվում է զեկույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անտառից Տաիմիր գյուղ դուրս եկած արջը հոշոտել է 6-ամյա տղային, ով սեպտեմբերի 23-ի երեկոյան ընկերների հետ խաղում էր տան բակում: