Կանադայում փեսան իր հարսանիքի ժամանակ նետվել է գետը՝ խեղդվող երեխային փրկելու համար
Կանադայում հարսանեկան լուսանկարների պատկերման գործընթացը վերածվել է դրամատիկ սցենարի նկարահանումների, երբ փեսան նետվել է մոտական գետը՝ ջրում հայտնված փոքրիկ տղային փրկելու համար:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, Քլեյթոն և Բրիթանի զույգը լուսանկարվելիս է եղել այգու կամրջի վրա Օնտարիո նահանգում, երբ փեսան նկատել է գետում խեղդվող երեխային:
Առանց րոպե անգամ մտածելու, Քլեյթոնը ցատկել է ջուրն ու դուրս բերել տղային: Հարսանեկան լուսանկարիչւը ֆիքսել է փրկարարական տեսարանը:
Ավելի ուշ կանադացին խոստովանել է, որ վաղուց էր նկատել իրենց հետևից եկող մի քանի երեխայի և մտահոգվելով աչքը նրանց վրա էր պահում, քանի որ նրանք շատ էին մոտեցել ջրին:











