Կորեական թերակղզում պատերազմի դեպքում ոչ մեկ հաղթող դուրս չի գա. Չինաստանի ԱԳՆ

14:14 • 26.09.17

Կորեական թերակղզում պատերազմի բռնկման դեպքում ոչ մեկ չի կարողանա հակամարտությունից հաղթող դուրս գալ: Այդ մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, հայտնում է Reuters գործակալությունը:


«Կորեական թերակղզում պատերազմի դեպքում ոչ մեկ հաղթող չի լինի: Այն կդառնա ողբերգություն տարածաշրջանի երկրների համար»,- ասել է դիվանագետը:


«Հուսով ենք, որ ամերիկացի և հյուսիսկորեացի քաղաքական գործիչները կհասկանան, որ զենքի դիմելը երբեք չի հանգեցնի կենսունակ ելքի: Մենք պետք է ընդգծենք, որ ինքնավստահությունը և փոխադարձ սադրանքները միայն կմեծացնենք առճակատման և հակամարտության վտանգը և կնվազեցնեն քաղաքական կարգավորման շրջանակներում մանևրելու տարածքը»,- ասել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: «Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական ուժի հավասարակշռումն է:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»: