Ֆիլիպիններում նախագահի նստավայրի մոտ կրակահերթ է բացվել
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրի մոտ, կրակահերթ է բացվել, ինչի հետևանքով տուժել է ուժային:
Ինչպես նշում է CNN Philippines-ը, նախագահի մամուլի խոսնակ Մայք Ակինոն հաստատել է կատարվածը՝ հրաժարվելով որևէ մանրամասն ներկայացնել: Նա նշել է, որ կատարվածի առնչությամբ պաշտոնական հայտարարությունն ավելի ուշ կարվի:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի ժամանակ Դուտերտեն նստավայրում չի եղել:
Հավելենք, որ 72-ամյա Դուտերտեն անցած տարվա մայիսին իշխանության գալուց հետո արյունալի պատերազմ է հայտարարել թմրանյութ օգտագործողներին ու դրա տարածմամբ զբաղվողներին: Հայտնի է, որ 2016թ. մայիսից առ այսօր արյունալի արշավի շրջանակում սպանվել է մոտ 100.000 մարդ:










