Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ է ընդունել
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջական ընթերցմամբ, 117 «կողմ» և 3 «դեմ» ձայնով հավանության է արժանացրել երկրի Սահմանադրությունում արվելիք փոփոխությունները: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
«Այսօր մենք պատմական որոշում ենք կայացրել, որը հիմնական կդառնա այնպիսի պետական համակարգ ստեղծելու համար, որը կապահովի երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումը», - ասել է վրաց խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն քվեարկության ավարտին:
Վրաստանի խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցությունից երկուսը հրաժարվել են մասնակցել գործընթացին: Դրանք են «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունները: Դեմ են քվեարկել «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները:










