ԵՄ-ից հեռանալուց հետո Մեծ Բրիտանիան դեռ 2 տարի պետք է հետևի կառույցի նորմերին

01:48 • 26.09.17

Եվրոպական միությունը պնդում է, որ կառույցից դուրս գալուց հետո՝ 2 տարվա ընթացքում, Մեծ Բրիտանիան պետք է շարունակի կատարել եվրոպական օրենսդրության բոլոր դրույթները, գրում է Ռոյթերզ գործակալությունը:

Եթե ՄԲ-ն ուզում է այդ ժամանակաընթացքում մուտք ունենալ եվրոպական ներքին շուկա,  ապա այնտեղ պետք է շարունակեն գործել եվրոպական կանոններն ու նորմերը, հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն սեպտեմբերի 25-ին Բրյուսելում:

 

Ըստ նրա՝ Բրեքզիթից հետո 2 տարվա անցումային շրջանի միտքը պատկանում է հենց Լոնդոնին, այլ ոչ թե Եվրամիությանը, և պաշտոնական Բրյուսելն անցումային շրջանի մասին որոշում կկայացնի կախված այն բանից, թե որքանով է դա համապատասխանում ԵՄ շահերին։