Ճապոնացիները 117 կետ են ոչնչացրել գիտական ուսումնասիրությունների համար

19:54 • 26.09.17

Ճապոնիայի ձկնորսության վարչությունը հաշվետվություն է ներկայացրել, որի համաձայն 117 կետ է ոչնչացվել երկրի հյուսիսարևելյան ափերին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կետերին որսում են կենդանիների մարմինն ուսումնասիրելու համար: Նշվում է, որ ճապոնացի գիտնականներն այսպիսով տեղեկություններ են հավաքում այս կաթնասունների փորոտիքում առկա նյութերի մասին և արդեն հաշվետվություն են ներկայացրել Կետորսության միջազգային հանձնաժողովին  կատարած ուսումնասիրության վերաբերյալ:

Առաքելության ընթացքում 3 կետորսական նավ է գործարկվել, որոնք երկու տեսակի կետ են որսացել:

Եկամտի համար կետորսությունն արգելված է Ձկնորսության կարգավորման միջազգային կոնվենցիայով: Տոկիոն պնդում է, որ գործում է օրենքի սահմաններում, սակայն պարբերաբար հայտնվում է բնության պաշտպանների ուշադրության կենտրոնում: