Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի կազմակերպիչները պատասխան կտան. Իրաքի վարչապետ

14:35 • 26.09.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի կազմակերպիչները պատասխան կտան իրենց արածների համար։ Ըստ նրա ՝ հանրաքվեն ամբողջովին անօրինական է, հայտնում է diken.com.tr կայքը:

«Հանրաքվեն իրականացվել է միջազգային հանրության աջակցության իսպառ բացակայության պայմաններում, քվեարկության ընթացքի մոնիթորինգ նույնպես չի իրականացվել, իսկ հանրաքվեի արդյունքները հայտարարվել են հենց այդ նույն կազմակերպիչների կողմից: Մենք կարիք չենք զգում անգամ քննարկել այդ հանրաքվեն, քանի որ պարզապես չենք ճանաչում այն», - ասել է ալ Աբադին:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:

Պաշտոնական Բաղդադը որոշել է պաշտոնազուրկ անել այն քուրդ պետական պաշտոնյաներին, որոնք մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին: