Լոնդոնի մետրոկայարանից հարյուրավոր մարդիկ են տարհանվել հեռախոսի մարտկոցի պայթելու պատճառով (լուսանկար, տեսանյութ)
Լոնդոնի մետրոկայարանից մարդիկ են տարհանվել, երբ գնացքներից մեկում հեռախոսի մարտկոց է պայթել, հայտնում է The Independent-ը:
Ինչպես հայտնել է Լոնդոնի հրշեջ ծառայությունը, նրանք ժամանել են Tower Hill կայարան՝ սարքի պատճառով «փոքր պայթյունի» պատճառով: Հրշեջներին կանչել են տեղական ժամանակով ժամը մոտ 12:30-ին, բայց երբ նրանք ժամանել են դեպքի վայր, կրակն արդեն մարված է եղել:
Ականատեսներից մեկը պատմել է լրատվամիջոցին, որ տեսել է՝ ինչպես է մի բան պայթում և բռնկվում մի տղամարդու ձեռքերում, որն այնուհետ դա գցում է հատակին: Դա կարծես հեռախոսի սպիտակ մարտկոց լիներ:
Հարյուրավոր մարդիկ են տարհանվել կայարանից:
Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը կասկածելի չի որակվել, և դրա պատճառն ըստ երևույթին եղել է բջջային հեռախոսի մարտկոցի գերտաքացումը:
Համացանցում որոշ ժամանակ անց լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է պայթած մարտկոցը, որից սև ծուխ է դուրս գալիս:












