Սանկտ Պետերբուրգում ծովափոկն օգնել է ձերբակալել դելֆինարիում ներխուժած հանցագործին (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի դելֆինարիումում ծովափոկն օգնել է կալանավորել չարագործին, որը գիշերով ներխուժել է շենքի տարածք:
Ինչպես նշում է Life.ru-ն, այս մասին տեղեկություն է հայտնվել ВКонтакте սոցցանցի «Սանկտ Պետերբուրգ. Արտակարգ իրավիճակներ» խմբում:
Հաղորդվում է, որ տղամարդը ցանկացել է լողալ դելֆինարիումում, սակայն հայտնվել է ծովափոկի առաջ, որը նրան վախի մեջ է պահել, մինչև կժամանեին օրինապահները, որոնց կանչել էին կառույցի աշխատակիցները:
Գիշերվա ժամերին դելֆինարիումի աշխատակիցներն ազատ են արձակում ծովափոկերին զբոսնելու համար:
Միդաջեպը ֆիքսել են տեսախցիկները, և թեև տեսագրությունը մթության մեջ է կատարվել, պարզ երևում է ծովափոկի «հերոսական դրսևորումը»:










