ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասել է, որ անհամբեր սպասում է տարածաշրջան այցին

11:27 • 26.09.17

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի տարածաշրջան, ինչի մասին պաշտոնյան հայտնել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը:

«Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա շաբաթներին գործընկերներիս՝ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ տարածաշրջան այցին»,-ասել է Շեֆերը:

Նա հավելել է, որ սպասվելիք այցի վերաբերյալ այն մանրամասներից տեղյակ չէ:


Օգոստոսի վերջից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ է դարձել Էնդրյու Շեֆերը։ Մինչ այդ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահն էր Ռիչարդ Հոգլանդը։