Շվեդիայում մզկիթ են հրդեհել (տեսանյութ)
Շվեդիայի Էրեբրու քաղաքում տաճարային մզկիթ են հրդեհել: Այս մասին հայտնում է SVT-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Հրդեհը կլանել է համարյա ամբողջ շինությունը, իսկ ավելի ուշ տանիքը փլուզվել է: Զոհերի և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Փրկարար ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել է կանխել կրակի տարածումը:
Ոստիկաններն իրենց հերթին հայտնել են, որ հրդեհման կասկածանքով իրենք ձերբակալել են 1997 թվականին ծնված տղամարդու: Նրա անունը չի բացահայտվում:
Մզկիթի վերահսկիչ խորհրդի նախագահ Ջամալ Լամհամդին ասել է, որ սա «տխուր օր է» հավատացյալների համար: Նրա խոսքով՝ տեղի մահմեդական համայնքը բաղկացած է մոտ 20 հազար մարդուց: Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարությունը տարբեր սպառնալիքներ է ստացել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










