ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային պատերազմ չի հայտարարել. Սպիտակ տուն

02:19 • 26.09.17

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային պատերազմ չի հայտարարել, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք Հյուսիսային Կորեային պատերազմ չենք հայտարարել: Իրականում այս կարգի ենթադրություններն ուղղակի անհեթեթ են», - ասել է Սանդերսը լրագրողներին:

Հիշեցնենք, որ Հս. Կորեայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել էր, թե ԱՄՆ-ն փաստացի պատերազմ է հայտարարել իրենց, ինչի կապակցությամբ Փհենյանն իրավունք ունի հարված հասցնելու ամերիկյան ռմբակոծիչներին, նույնիսկ եթե դրանք գտնվում են երկրի օդային տարածքից դուրս: