Etihad Airways-ի օդաչուն մահացել է չվերթի ժամանակ
Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերության օդաչուն մահացել է Աբու Դաբիից Ամստերդամ չվերթի ժամանակ: Բեռնատար ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին և արտակարգ վայրէջք կատարել Քուվեյթում: Այս մասին հայտնում է Gulf News-ը՝ հղում անելով ավիաընկերությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անձնակազմի հրամանատարն ի վիճակի չի եղել ղեկավարել ինքնաթիռը թռիչքի վաղ փուլում: Քուվեյթում բժիշկները սպասել են ինքնաթիռը, սակայն բուժաշխատողներն արձանագրել են օդաչուի մահը:
Նշվում է, որ ավիաընկերությունը ցավակցություն է հայտնել օդաչուի ընտանիքին: Մահվան պատճառը չի հաղորդվում:










