Երևանի Բաբաջանյան փողոցում Golf-ը բախվել է քարշակին. կա 1 զոհ, 2 տուժած (լուսանկարներ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվելէ երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Volkswagen Golf մակնիշի 34 CT 334 պետհամարանիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան բախվել է «Volvo» մակնիշի 02L207 պետհամարանիշի ավտոքարշակին, ինչի հետևանքով Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1988 ծնված Լ. Հ.-ը և Ա. Մ.-ը (մոտ 9 տարեկան) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները, Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1967 թ. ծնված Ն. Ջ.-ի դին և հանձնել շտապօգնության դի տեղափոխող բրիգադին:
Փրկարարները փակել են գազի փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները, իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:













