Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել 

13:17 • 27.09.17

Հանրապետության հրապարակի մերձակայքում այսօր 1943 թվականին ծնված տղամարդը  փորձել է ինքնահրկիզվել:

Tert.am-ին այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Լրատվական ծառայության փոխանցմամբ` ոստիկանության ծառայողները կանխել են ինքնահրկիզման փորձը և քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

Հանգամանքները պարզվում են: