Արքայազն Ֆիլիպին մեղադրել են կնոջը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդին դավաճանելու համար

15:12 • 27.09.17

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Էմմա Դենտ Քոդը Բրայթոնում կայացած հակամիապետական համաժողովի ժամանակ քննադատել է թագավորական ընտանիքի մի շարք անդամների:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը կուսակիցների ներկայությամբ ասել է, որ 96-ամյա արքայազն Ֆիլիպը դավաճանել է կնոջը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդին:

«Միգուցե, թագուհին կուզենա հրաժարվել գահից, երբ նրա կողակիցը մահանա: Նա տարիներ շարունակ անհավատարիմ է եղել թագուհուն»,-ասել է Քոդը, ինչն արժանացել է կուսակիցների ծափահարություններին:

Այնուհետև պատգամավորն անդրադարձել է արքայազն Ուիլյամին ու Հարիին՝ նկատելով, որ նրանք այդքան էլ խելացի չեն: Քոդի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ տղաներին ազատություն տալ:

Ինչ վերաբերում է արքայազն Հարիին, ապա կարմրահեր արիստոկրատի մասով կինն ասել է, որ Աֆղանստանում թալիբների դեմ նրա մղած կռվի պատմությունն ուռճացված է: