Ինդոնեզիայում հսկայական մեղվախումբը խափանել է ինքնաթիռի մեկնումը (տեսանյութ)
Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղակայված Կուալա Նամու օդանավակայանում հսկայական մեղվախումբը հետաձգել է ինքնաթիռի մեկնումը: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Coconuts Jakarta պորտալը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին: Citilink ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո մեղուները պատել են դրա աջ թևը: Բոլոր ուղևորները բարեհաջող լքել են ինքնաթիռը:
Նշվում է, որ օդանավակայանի աշխատակիցները ջրցանների միջոցով հեռացրել են միջատներին ինքնաթիռի թևից: Այնուհետև ինքնաթիռը մանրակրկիտ ուսումնասիրվել է և մեկնել նշանակման վայր՝ ինդոնեզական Բատամ քաղաք, մեկուկես ժամ ուշացումով:










