Բաղդադն Իրաքյան Քրդստանին վերջնագիր է ներկայացրել
Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քրդստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։
«Մենք որոշել ենք երեք օրից արգելել միջազգային ավիաչվերթները դեպի Իրաքյան Քրդստան, եթե օդանավակայանների կառավարումը չհանձնվի դաշնային կառավարությանը»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ընտրողների շուրջ 95 տոկոսն աջակցել է անկախացմանը։










