Քաբուլի օդանավակայանի վրա հարձակումից հետո «Թալիբան»-ը հայտնել է, որ իրենց թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Մեթիսը
«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օդանավակայանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը՝ նշելով, որ իրենց թիրախն է հանդիսացել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, հայտնում է Tolo News հեռուստաալիքը:
«Թալիբան»-ից անմիջապես հետո նույն հրթիռային հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը հաղորդել էր, որ Քաբուլի օդանավակայանից ոչ հեռու ընկած մի քանի հրթիռի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Իր հերթին, Մեթիսը դատապարտել է հարձակումն ու այն անվանել հանցանք մարդկության դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։










