Ռուսաստանը 50 կիլոմետր երկարությամբ ցանկապատ կկառուցի Ղրիմում
Ռուս սահմանապահները Ղրիմում 49,5 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցման մրցույթ են հայտարարել: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով պետական գնումների կայքը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 11-ը: Աճուրդը նախանշված է հոկտեմբերի 16-ին:
Ինժեներային կառույցի բարձրությունը կազմելու է 2,1 մետր: Նշվում է, որ ցանկապատը պետք է հեշտությամբ կանգնեցվի և խոչընդոտի այն մագլցելու փորձերը:
Թե Ղրիմում մասնավորապես որտեղ է տեղադրվելու ցանկապատը՝ փաստաթղթերում չի նշվում:
Արտադրանքի մատակարարման ժամկետը մինչև նոյեմբերի 20-ն է: Աշխատանքների իրականացման ժամկետը՝ մինչև դեկտեմբերի 20-ը:










