Ուկրաինայում պայթյունները Պուտինի ցինիկ նվերն են Պորոշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ. Սաակաշվիլի

13:55 • 27.09.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վիննիցայի ռազմական պահեստներում պայթյուններն անվանել է «Պուտինի նվերը»:


«Վիննիցայում պայթյունները (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինից շատ ցինիկ նվեր են (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ: Դրանով նա ասում է ամերիկացիներին՝ Ուկրաինային զենք տալ չարժե, նրանք չեն կարողանա այն պահել: Հարցն այն է միայն, թե ինչու ենք մենք թույլ տալիս նրան նման «նվերներ» անել»,- գրել է նա Facebook-ում:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առնվազն երկու մարդ է վիրավորվել Վիննիցայի մարզում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:


Զինամթերքների պահեստներում հրդեհը սկսվել է սեպտեմբերի 26-ին: