Սաուդյան Արաբիայում կթույլատրեն կանանց ավտոմեքենա վարել

02:37 • 27.09.17

Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որը թույլատրում է երկրի կանանց վերջապես վարորդական իրավունք ստանալ, գրում է Ինտերֆաքս գործակալությունը:

Սալման թագավորը մասնավորապես կարգադրել է ձևավորել հատուկ նախարարական մարմին, որը մեկ ամսվա ընթացքում պետք է դիտարկի այս հարցն ու իրականացնի համապատասխան հրամանը մինչ հաջորդ տարվա ամառվա սկիզբը։


Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիան մինչ օրս մնում է այն միակ պետությունը, որտեղ կանանց պաշտոնապես արգելվում է ավտոմեքենա վարել։