Իսպանիայի միապետը Կատալոնիային երկխոսության առաջարկ է արել

03:52 • 27.09.17

Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդը Կատալոնիային երկխոսության առաջարկ է արել՝ հանուն առկա խնդիրների լուծման: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նման առաջարկը հնչել է Կատալոնայի անկախության հանրաքվեի նախօրեին։

«Գաղափարների փոխանակումը կնպաստի խնդիրների շուտափույթ լուծմանը։ Պատասխանը, որը մենք կտանք, ոտքի կկանգնեցնի մեր պետությունն ու կկայունացնի ժողովրդավարությունը», - հայտնել է միապետը Մադրիդում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Վերջին քառասուն տարիների ժամանակաշրջանը, Իսպանիայում ժողովրդավարության վերականգնումից հետո, Ֆելիպեն կոչել է «Իսպանիայի պատմության հաջողված շրջափուլ»։