ԱՄՆ Պետքարտուղարը Չինաստան է մեկնում՝ քննարկելու հյուսիսկորեական ճգնաժամը

06:13 • 27.09.17

 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 28-30-ը Չինաստան է պատրաստվում մեկնել։ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզել Նոերթի խոսքով՝ Պեկինում հանդիպումների ընթացքում Թիլերսոնը քննարկելու է ստեղծված դրությունը Հյուսիսային Կորեայի շուրջ և երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։

 

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝  ԱՄՆ պետքարտուղարն այսպիսով հիմքեր կդնի դեպի Չինաստան նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցելության համար, որը նախատեսվում է նոյեմբերին։ 


Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը վերջին շրջանում բազմիցս խնդրել է Չինաստանի իշխանություններին հնարավորինս սաստել և ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: